Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը ենթարկվել է պաշտոնեական առաջխաղացման, նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկատվությունը այսօր հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Ա.Աֆանդյանը վերջերս, մասնավորապես, աչքի էր ընկել իր կայացրած սենսացիոն որոշման շնորհիվ. նա ապացուցված չլինելու հիմքով հրաժարվել էր Երևանի Զաքյան փողոցում աղմկահարույց սպանություն կատարելու՝ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին առաջադրված մեղադրանքից: