Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը նկատելի է այնքանով, որքանով մենք աշխատում ենք մի հիմնարկում. Տիգրան Ուրիխանյան

Նոյեմբեր 06,2012 11:33

«Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունների համագործակցությունը նկատելի է այնքանով, որքանով մենք աշխատում ենք մի հիմնարկում եւ այնքանով, որքանով որ դրսեւորվել է խորհրդարանում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հարցին, թե համագործակցությունը շարունակվո՞ւմ է մինչ այժմ, նա պատասխանեց. «Մենք դեռ աշխատում ենք խորհրդարանում: Եւ ԲՀԿ, եւ ՀԱԿ խմբակցությունները, ինչպես նաեւ ՀՅԴ, ՀՀԿ,  «Ժառանգություն» խմբակցությունները խորհրդարանում են աշխատում` մեկ հիմնարկում»:

Ինչ վերաբերում նախագահական ընտրությունների հետ կապված ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությանը, ապա նա նշեց, որ որեւէ պատասխան չի հնչեցնի, որովհետեւ կաշկանդված է խոսնակի պարտականություններով եւ խնդրեց սպասել իրենց պաշտոնական դիրքորոշմանը ` դրանից բխող հետեւանքներով եւ բոլոր ածանցյալ եւ օժանդակ հարցերով:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ վերահաստատեց իր ավելի վաղ հայտնած տեղեկությունը, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության  որոշում է ընդունվել դեռ օգոստոսին: Նա նաեւ հավելեց, որ որոշումը կոնսենսուսով է ընդունվել եւ ՀԱԿ-ի մաս կազմող այն ուժերը, որոնք ներկա են եղել քննարկմանը, կողմ են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930