Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Միասնականությունը ապահովելու հավակնությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ գործերով»

Նոյեմբեր 06,2012 11:25

Երեկ, երբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրինք, թե ինչպես է Կոնգրեսը վերաբերվում «Ժառանգության» առաջնորդի կոչին, Հովհաննիսյանի շուրջ որեւէ կոնսոլիդացիա հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Կարծում եմ, որեւէ քաղաքական գործիչ եթե ներկայացնում է միասնականությունը ապահովելու հայտ, նրա այդ հավակնությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ գործերով։ Ընդհանրապես, միասնական թեկնածու կարող է լինել այն քաղաքական գործիչը, որի շուրջ կատարվում է քաղաքական ուժերի համախմբում, եւ որպես առաջին քայլ, եթե «Ժառանգության» ղեկավարը ներկայացնում է նման հավակնություն, կարծում եմ, ճիշտ կլիներ ապահովել միասնականությունն իր հենց ղեկավարած քաղաքական ուժի խմբակցությունում։ Նման դեպքում ավելի հիմնավորված կլիներ նրա ներկայացրած հայտը»։

Իսկ ձեր կարծիքով, որեւէ այլ քաղաքական ուժ կհամախմբվի՞ «Ժառանգության» առաջնորդի շուրջ՝ մեր այս հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես ցանկություն չունեմ նման մտավարժանքների մեջ մտնելու»։ Երբ ասացինք, որ այս ընթացքում մի քանի քաղաքական ուժեր նշել են միասնական թեկնածուի շուրջ կուլիսներում ընթացող բանակցությունների մասին, Զուրաբյանն ասաց. «Ինձ կոնկրետ ձեր նշած թեկնածուի շուրջ որեւէ բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930