Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ը ռեստարտ անելու կարիք ունի

Նոյեմբեր 06,2012 10:43

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Բագրատյան, Ձեր կարծիքով, խորհրդարանական ուժ դառնալուց հետո ՀԱԿը որքա՞ն համախոհներ կունենա 2013-ի նախագահական ընտրություններում։

– ՀԱԿ-ն այսօր ունի խնդիր, իմ կարծիքով։ Միասնականության խնդիր։ Գնալով խնդիրները կոնկրետանում են, եւ մենք տեսնում ենք կուսակցությունների մոտեցումների տարբերություններ։ ՀԱԿ-ը ռեստարտ անելու խնդիր ունի…

Այն ժամանակ նպատակն էր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը, հիմա մենք մտել ենք ավելի երկարատեւ պայքարի մեջ, մենք ունենում ենք կոնկրետ խնդիրներ եւ կոնկրետ խնդիրների շուրջ տեսնում ենք տասնապատիկ վերաբերմունքներ։ ՀԱԿ-ը ռեստարտ անելու կարիք ունի, ղեկավարման ու համակարգման այս ձեւը թույլ չի տալիս ավելացնելու մեր հետեւորդներին, այլ՝ ընդհակառակը։

Կարելի՞ է ասեք 2013-ի ընտրություններով դեռ չի հաջողվի այդ ռեստարտն իրականացնել։

– Ո՞վ ասաց, կարող է եւ ստացվի։

Իսկ այն կուսակցությունները, որոնք դուրս եկան ՀԱԿից, ինչպե՞ս կազդի ռեստարտի վրա։

– Չէ, դա արդեն իմ ասածի հետեւանքներն են, երբ որ սկսում են կոնկրետանալ խնդիրները, արդեն պարզվում է, որ տարբեր պատկերացումներ կան։ Մենք պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, առաջնային է համարվում ավազակապետության քանդումը։ Էդ դեպքում պետք է շատ զգույշ արտահայտվել հնարավոր համագործակցող կողմերի մասին։ Պետք է մաղով անցկացնել բոլորը, անխտիր, որովհետեւ ազնվությունն ու բարոյականությունն այն հատկություններից են, որ որակական են՝ կարդինալ, բարոյական լինում են կամ չեն լինում, մի քիչ բարոյական չեն լինում, մինչդեռ կարելի է մի քիչ սիրուն լինել։ Ահա սա ՀԱԿ-ն ինչ-որ տեղ ձեռքից բաց է թողել։ Առաջ ավազակապետության պայքարի ներքո մեր համախոհները հարյուր հազարավորներ էին, հիմա դրանց մի մասը չկա։ Երկրորդն էլ. մարդկանց մի զգալի մասը հարց է դնում՝ այդ թեզը մնո՞ւմ է, թե՞ չէ, որը չի կարող անընդհատ մնալ, պետք նաեւ ձեւափոխել ըստ պահանջի:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930