Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Անանուն հղումները չենք մեկնաբանում»

Նոյեմբեր 05,2012 22:35

Թեեւ այսօր կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստից պաշտոնական մեկնաբանություններ չեն արվում եւ քաղխորհրդի անդամներին զգուշացված է, որպեսզի զերծ մնան տեղեկատվության արտահոսքերից կամ տեսակետներ արտահայտելուց, «Գալա» հեռուստաընկերությունը հղում անելով սեփական լավատեղյակ աղբյուրներին տեղեկացնում է, որ ԲՀԿ-ում հստակ քաղաքական որոշում չեն ընդունել`մասնակցելու են սեփական թեկնածուով, թե սատարելու են ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Եթե կատարեն ԲՀԿ պահանջները, ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, եթե չկատարեն՝ կառաջադրի: Այդ թեկնածուն կլինի կամ Վարդան Օսկանյանը, կամ Գագիկ Ծառուկյանը: Եթե Ծառուկյանը որոշի առաջադրվել, էլ Օսկանյանը չի առաջադրվի»,-հեռուստաընկերության թղթակցին փոխանցել է նիստին մասնակցած ԲՀԿ-ականներից մեկը:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անանուն հղումները չենք մեկնաբանում»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930