Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտները, որոնք 18-20 տարեկան աղջիկներ են, փողոցը անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Նրանցից մեկին տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց, իսկ մյուսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Նշված տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է քննչական աշխատանքները կատարելու համար: