Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի հայտարարությունը մարտի 1-ի առնչությամբ պերճախոս է»

Նոյեմբեր 05,2012 21:40

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին «Առավոտ»-ը այսօր հարցրեց թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարություններին, որոնք առնչվում էին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը եւ 2008թ․ մարտի 1-ի կազմակերպման մեղավորներին հարցին:

«Այդ հայտարարությունը ինքնին բավականաչափ պերճախոս է: Կարծում եմ, քաղաքական ուժը ոչ թե պետք է մեկնաբանի այլ քաղաքական գործչի հայտարարությունը, այլ պետք է ընդհանրապես սահմանենք քաղաքական կոռեկտության եւ քաղաքական էսթետիկայի որոշակի չափանիշներ, որոնցից շեղվելը արդեն կդատապարտվի հանրության կողմից: Վերջիվերջո մենք փորձ ենք անում նսեմացնել մարտի 1-ի զոհերի հիշատակը, որը ենթակա չէ նսեմացման եւ քաղաքական որեւէ շահարկման: Այս պարագայում իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող եմ միայն մի բան ասել՝ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժի համար կարեւորը քաղաքական վստահության կրեդիտը չկորցնելն է։ Նման հայտարարությունները կարող են մեծապես սասանել քաղաքական վստահության կրեդիտը։ Նման հայտարարությունների հետ պետք է շատ զգույշ լինել, եթե անգամ այդ հայտարարությունները հեռահար նպատակ ունեն՝ զատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կերպարից, ինչը նույնպես քաղաքականապես այնքան էլ հեռատես քայլ չէ»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930