Այսօր Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը «Արկիա» ավիաընկերությանը Թել Ավիվ- Երևան ուղիղ չվերթի թույլտվություն է տվել: Հաղորդում է «Իսրայել ինֆո» պարբերականը:
«Իսրայել-Հայաստան ուղիղ չվերթը անց է կացվում ավիափոխադրումների ազատականացման շրջանակներում», – հայտնել է նախարարը:
Կացը նշել է, որ նման որոշումը հնարավոր է դարձել 1997թ. Հայաստանի և Իսրայելի միջև ձեռք բերված ավիափոխադրումների մասին համաձայնագրի շնորհիվ: Ըստ համաձայնագրի ավիաընկերությունները կարող են փոխադրումներ կատարել երկու երկների միջև, սակայն մինչև հիմա միայն «Արմավիա»-ն էր փոխադրումներ իրականացնում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև