Լրահոս
Օրվա լրահոսը

Sport Box. «Խորեն Գևոր` «ռեցեդևիստ բռնցքամարտիկ» և խուլիգան»

Նոյեմբեր 05,2012 20:42

Ռուսական «Սպորտ բոքս» պարբերականը, անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում հանդես եկող ռուս Մաքսիմ Վլասովի և հայազգի Խորեն Գևորի մենամարտին, վերջինիս անվանել է «ռեցեդևիստ բռնցքամարտիկ» և խուլիգան:

Նման որակումների պատճառը նախորդ տարվա ապրիլին կայացած չեմպիոնի կոչման համար Խորեն Գևոր – Ռոբերտ Շտիգլից մենամարտն է, որի ժամանակ Խորեն Գևորը հարձակվել էր մրցակցի մարզչի վրա: Բացի այդ, անցած տարվա դեկտեմբերին կայացած Բայկեր Բառակատայի դեմ մենամարտին Գևորը հարձակվել էր մրցավարի վրա:

Մաքսիմ Վլասովը պարբերականի հետ զրույցում ասել է. «Գևորի սկանդալային պահվածքը հավանաբար կապված է հոգեկան խանգարումների հետ: Միշտ չէ, որ լարված պահերին նա կարողանում է իրեն կառավարել: Բայց ես պատրաստ եմ նման հնարքներին»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930