«ՀԱԿ-ի քաղխորհրդում որոշում չի ընդունվել համագործակցել կոնկրետ կուսակցության հետ: Եղել է քննարկում , որ հնարավորություն ընձեռել բոլոր այն պոտենցիալ ուժերին, որոնք կարող են դառնալ այն ուժային կենտրոնի ձեւավորման գործընթացի մասնակից: Օգոստոսյան քննարկումը, որ նման որոշում է եղել, իրականությանը չի համապատասխանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր վերահաստատեց իր ավելի վաղ հայտնած տեղեկությունը, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության որոշում է ընդունվել դեռ օգոստոսին: Նա նաեւ հավելեց, որ որոշումը կոնսենսուսով է ընդունվել եւ ՀԱԿ-ի մաս կազմող այն ուժերը, որոնք ներկա են եղել քննարկմանը, կողմ են եղել :
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ