Նեւադայի թանգարանի անցկացրած Մամոնտի կմախքի անվան մրցույթին բազմաթիվ ձայներ են ստացվել անսպասելի վայրից` պատերազմի մեջ գտնվող Սիրիայից: Գրում է «Լաս Վագես րիվյու-ժուրնալ» թերթը:
Սիրիայից եկած ձայները ողղված էին 10-ամյա Հագոփ Մակնիսյանին, որն էլ հաղթել է մրցույթում` թանգարանում գտնվող 4 մետրանոց մամոնտի կմախքին Քրիստոֆեր Կոլումբյան մամոնտ անվանումն առաջարկելով:
Հագոփի մայրը` Վանյան, որը 23 տարեկանում Սիրիայից տեղափախովել է ԱՄՆ` իմանալով, որ Հագոփն անցել է եզրափակիչ փուլ, կապնվել է Սիրիայում գտնվող իր ընկերներին և բարեկամներին` խնդրելով, որ Ֆեյսբուքում քվեարկեն Հագոփի օգտին: Արդյունքում Հագոփի տարբերակը Սիրիայից ավելի քան 75 ձայն է ստացել ու մոտ այդքան ձայնով էլ հաղթել է մրցույթը:
Թանգարանի կրթության գծով համակարգող Սթեյսի Իրվինը թերթին ասել է. «Ես պատկերացնում եմ, որ հեսա ռումբեր կընկնեն ու. «Սպասեք ես պետք է քվեարկեմ Մամոնտի անվան համար»: Հաստատ սա վերջին բանն էր, որ մենք սպասում էինք մրցույթը սկսելուց առաջ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ