Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության գործով մեղադրանքն ակնհայտ մեղմացվել է

Նոյեմբեր 05,2012 19:02

Նախաքննության ավարտին ոստիկանությունը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով կողմերին տրամադրել է գործի նյութերը: Ինչպես «Փաստիֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գործի նյութերին ծանոթանալու ժամկետների մասին նախաքննական մարմինը որոշում կկայացնի փաստաբանների համապատասխան առաջարկների հիման վրա:

11 ամիս տևած նախաքննության արդյունքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի մեղադրանքի ծավալի մեջ փոփոխություն է կատարվել՝ մեղադրանքի ակնհայտ մեղմացմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել միայն սպանության պատվեր տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանություն:

Մեղադրյալն ավելի վաղ մեղադրվում էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին, 6-րդ, 7-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանություն:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում. արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930