Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարություն. «Սեդրակ Աճեմյանի ելույթում իշխանությունների հասցեին հնչեցված հաճոյախոսությունները ոչ մի կապ չունեն Հնչակյանության հետ»

Նոյեմբեր 05,2012 18:49

Նոյեմբերի երեքին, կառավարության նիստերի դահլիճում « մեծ շուքով» նշվում էր փառքի ճանապարհ անցած Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Մայր կուսակցության 125 ամյակը , որը անցկացվեց համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի «բարձր հովանու» ներքո:

Ցավով ենք նշում, որ Սեդրակ Աճեմյանի ներքաղաքական իրավիճակին «տրամաբանական» գնահատականը ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցված համակրանքի խոսքերը տրամագծորեն հակասական էին, սակայն հուշումով, որ Սերժ Սարգսյանի առաջադրման պարագայում ՍԴՀԿ ն սատարելու է գործող նախագահին:

ՍԴՀԿ ԿՎ –ը հայտարարում է՝

1. Սեդրակ Աճեմյանի ելույթում իշխանությունների հասցեին հնչեցված հաճոյախոսությունները ոչ մի կապ չունեն հրի ու սրի միջով անցած և միշտ ժողովրդի և պետականության շահերով առաջնորդվող Հնչակյանության հետ:

2. ՍԴՀԿ -ն շարունակում է մաս կազմել Հայ Ազգային Կոնգրեսին և ամբողջությամբ կիսում է իշխանություններին տրված ՀԱԿ-ի գնահատականները՝

ա) Հայաստանում իշխանությունը բռնազավթված է ապազգային ուժերի կողմից

բ ) երկրում ոտնահարված է ժողովրդի սահմանադրական իրավունքները

գ ) օրեցօր աճող արտագաղթի, ժողովրդի ծանրագույն սոցիալական և հոգեբանական վիճակի, ինչպես նաև տնտեսության քայքայման պատասխանատվությունը ընկնում է կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վրա:

  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն

 Կենտրոնական Վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930