Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ ՀԱԿ-ում իրեն մղել են «լուսանցք»

Նոյեմբեր 05,2012 18:12

Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քաղաքական գործիչներն այսօր մի բան են ասում, երկու ամիս հետո՝ մի ուրիշ բան՝ նա պատասխանեց. «Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել կոնկրետության մեջ:  Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանը տարին երկու անգամ խորհրդակցություն է անում, ասում է, որ այս երկրում արդարադատության համակարգը լավ չի աշխատում, սա ի՞նչ է նշանակում: Երբ խորհրդակցություն է արվում, պետք է հետո ասի՝ նախորդ խորհրդակցությունից հետո ի՞նչը փոխվեց, ի՞նչ արեցի, թե չէ ըտենց մինչեւ 2076 թիվը շաբաթը մեկ խորհրդակցություն կարվի»: Մեր հարցին՝ Դուք հույս ունեք, որ մինչեւ 2076 թիվը ի՞նքն է լինելու նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, ինքը նախագահ չի իմ ընկալմամբ եւ չի էլ լինի»:

Հարցին՝ Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր հայտնած տեսակետները ՀԱԿ-ում ներկայացնում են եւ բնութագրում են՝ որպես մասնավոր կարծիք, ինչպես հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ թեմայի մասին մանրամասն խոսել եմ: Իմ ասածին որեւէ բան ավելացնելու եւ պակասեցելու բան չունեմ»: Դիտարկմանն ի պատասխան, որ Ձեզ ՀԱԿ-ում մի տեսակ մղում են լուսանցք՝ Նիկոլ Փաշինյանն վստահեցրեց, որ այդ գնահատականները չի կիսում:

Հարցին՝ ՀԱԿ-ԲՀԿ հավանական համագործակցությունը տեղավորվո՞ւմ է Ձեր՝ նախկինում արած «Ոչ դոդացմանը…» կարգախոսի շրջանակներում՝ նա պատասխանեց. «Երբ որ ասվում է համագործակցություն, պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք: ՀՀԿ նախարար Արմենն Աշոտյանը խորհրդարան է բերել օրենքի նախագիծ՝ «Կրթության մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ես եւ մեր խմբակցությունը կողմ է քվեարկել: Հիմա դա համագործակցությո՞ւն է, թե՞ համագործակցություն չի»: Լրագրողները ճշտեցին՝ ցանկացած տեսակի համագործակցություն տեղավորվո՞ւմ է, թե՞ չէ՝ պատգամավորը պատասխանեց. «Եթե այդպես բացարձակացնում եք, այն, որ երկու մարդիկ միեւնույն երկրի քաղաքացի են, շատ ցինիկ լինելու դեպքում կարելի է դա համագործակցության ձեւ որակել: Բոլոր դեպքերի վերաբերյալ ես շատ հստակ գնահատականներ տվել եմ: Իմ գնահատականներում որեւէ բան չի փոխվել: ՀԱԿ-ը արտահայտել է իր դիրքորոշումը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: ՀԱԿ-ը ունի իր թեկնածուն, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերը ուղղված են ուրիշներին»:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությանը՝ նա ասաց, որ եթե ընդհանրապես Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությանը ծանոթ ենք, սա առաջին անգամ չէ, որ նա «պաուզա» է վերցրել. «Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տեր-Պետրոսյանը պետք է այսինչ հայտարությունն անի այսինչ ամսվա այսինչ օրը՝ այսինչ ժամին»:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում ասի՝ «ես գնում եմ ծիրան աճեցնելու», ինչպես Հմայակ Հովհաննիսյանն էր ասել եւ դրանով հարցը փակվի՝ նա պատասխանեց, որ չի մեկնաբանի դա, քանի որ ծանոթ չէ այդ հայտարարություններին:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930