Խոսրովի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջեւ։
Մոտ 10 բնապահպան, որոնց մեջ են նաև Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսեսյանը, փակել են ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվում էին արգելոցի «Խոսրով» տեղամաս։ Այստեղ նախատեսված է խորհրդակցություն անցկացնել։
«Ա1+»-ի փոխանցմամբ ակտիվիստները գրեթե հայտնվել էին ավտոբուսի անիվների տակ, իսկ նրանցից մեկը բարձրացել էր ավտոբուսի տանիքին՝ խոչընդոտելով ավտոբուսի շարժը։
Բնապահպաններն իրենց այս քայլով պահանջում են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։
Կարդացեք նաև
Ծեծկռտուք էր տեղի ունենում Արարատի մարզի ոստիկանության ներկայացուցիչների և բնապահպանների միջև։
Բախման վայրում էր գտնվում նաև Արարատի մարզի ոստիկանապետ Աշոտ Մկրտչյանը։
Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը համոզված է, որ իրենց դիտավորյալ չեն հրավիրել այդ խորհրդակցությանը։
«Մենք համոզված ենք, որ քննարկվելու է արգելոցի «Գառնի» տեղամասում իրականացվող ապօրինի շինարարության օրինականացման հարցը։ Այդ շինությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ