Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չեմ կարծում, որ կոնգրեսում որեւէ մեկի դիրքորոշումը «Մարտի 1»-ի հարցում կարող է փոխվել»

Նոյեմբեր 05,2012 17:42

Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այսօրվա հայտարարության՝ «Մարտի 1»-ի հետ կապված: Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ծանոթանալ այդ հայտարարությանը, բայց վստահեցրեց՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ իմ արած ցանկացած հայտարարություն, որ նախկինում եղել է, այս պահին շարունակվում է մնալ ուժի մեջ: Եվ դրանք մի՛շտ են մնալու ուժի մեջ»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նման սկզբունքային հարցերում ՀԱԿ գործիչների տեսակետները շեշտակի տարբերվում են, տվյալ դեպքում՝ Արամ Մանուկյանի եւ իր՝ նա պատասխանեց. «Եկեք արձանագրենք մի բան: Եթե նոր հարց ունեք՝ ասեք: Նախկինում հնչած բոլոր հարցերին ես պատասխանել եմ: Իմ այդ պատասխանները կարող եք վերցնել եւ օգտագործել՝ որպես իմ՝ այսօր տված պատասխան»: Լրագրողները հստակեցրին, որ խոսքը ձեր դիրքորոշման մասին չէ, որի մասին արդեն ասել եք, այլ՝ ինչով է պայմանավորված ՀԱԿ-ին մաս կազմող անդամների, նաեւ ՀՀՇ-ի դիրքորոշումների փոփոխությունն այս հարցում՝ «Մարտի 1»-ի հարցում: Պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Կոնգրեսում որեւէ մեկի դիրքորոշումը «Մարտի 1»-ի հարցում կարող է փոխվել»:

Մեր հարցին՝ իսկ «Մարտի 1»-ի մեղավորների ցուցակը կարո՞ղ է փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք մեղավորների մասին, ցանկացած մեղավորների ցուցակ ի վերջո որոշում է դատարանը: Երբ որ դատարանը որոշի՝ այն ժամանակ կտեսնենք՝ մեղավորների ցուցակը փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել»: Մենք ճշտեցինք՝ խոսքը ձեր ներկայացրած մարտի 1-ի դերակատարների ցուցակի մասին է, որտեղ կար նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը՝ նա պատասխանեց. «Ես ասացի՝ իմ արած բոլոր հայտարարությունները ուժի մեջ են՝ առանց բացառության»:

Նիկոլ Փաշինյանի բացատրելով՝ կարող է նույն հարցի պատասխանը տալիս մի նախադասություն պակաս ասի՝ դա ընկալվի որպես դիրքորոշման փոփոխություն, դրա համար նախընտրում է նույն հարցին չպատասխանել: Լրագրողները նաեւ «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը» հայտնի կարգախոսը հիշեցրին, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նույն հարցերը ունեն նույն պատասխանները: Եթե դուք հույս ունեք, որ ինձ հարց կտաք, այսօր կստանաք մի պատասխան, մի շաբաթ հետո՝ մի ուրիշ պատասխան, այդպես չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930