Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս լինել սեքսուալ. Խորհուրդներ տղաներին հոգեբանից

Նոյեմբեր 05,2012 17:47

Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե ինչն է աղջիկներին սեքսուալություն հաղորդում: Այժմ անդրադառնում ենք տղաներին: Այս առիթվ մենք հարցում անցկացրեցինք 40 անձանց շրջանում (20 աղջիկ, 20 տղա- հեղինակ):
Տղաների կողմից հնչած ամենատարածված պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
.Սեքսուալ լինելու համար առաջին հերթին պետք է լինել խելացի և իրազեկ: Քանի որ աղջիկները հետաքրքրասեր են, նրանց դուր է գալիս, երբ իրենց հարցերի պատասխանները ստանում են մեզանից: Հավանաբար մտածում են՝ մենք ամեն ինչ գիտենք:
.Աղջիկները սիրում են և ականջներով և աչքերով: Շատերը նույնիսկ հալչում են մի քանի անթարթ հայացքից:
.Տղամարդը պետք է ունենա կոպիտ ձեռքեր, դա աղջիկներին վստահություն է հաղորդում ու կարծես թե տղամարդկության խորհրդանիշ է համարվում:
. Գրավիչ է, երբ տղամարդը քմծիծաղ է տալիս :
Աղջիկների կողմից հնչած ամենատարածված պատասխանները…
. Սեքսուալ է, երբ տղամարդը քեզ շատ մոտ է կանգնում ու իրեն անկաշկանդ պահում:
.Եթե խոսքը սիրուն չի վերաբերում, ապա աղջիկը մի քիչ բծախնդիր է: Եթե տղամարդու ընկերները ինչ-որ առումով կայացած մարդիկ են, ապա տվյալ տղամարդը համարձակ և սեքսուալ է թվում աղջկան:
.«Անթրաշ» տղամարդիկ կրքոտ են:
. Կարող է լինել տգեղ տղամարդ, սակայն ունենա հաճելի ձայն՝ մի քիչ կոպիտ կամ խռպոտ: Հաճելի է, երբ տղամարդիկ քեզ դիմում են «սիրուն ջան»:
«Սեքսուալ լինելու համար տղամարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց շարժուձևին և խոսելոճին»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը: Նրա կարծիքով՝ տղամարդիկ պետք է խոսեն դանդաղ ու հանգիստ՝ առանց ձեռքերը թափահարելու, իսկ արտաքին տեսքն այնքան էլ կարևոր չէ: «Կարող է լինել ոչ գեղեցիկ տղամարդ, սակայն ունենա ավելի շատ երկրպագուհիներ, քան մյուսները: Սովորաբար գեղեցիկ արտաքինով տղամարդիկ մի քիչ էգոիստ են, իսկ դա վանում է աղջիկներին»,-ասում է նա: Հոգեբանի խոսքով՝ շատերի համար սեքսուալ է համարվում նաև այն, որ տղամարդը շատ մոտ է կանգնում աղջկան. դա դիտվում է որպես անձնական տարածքի ներխուժում: Եթե դա հաճելի է աղջկան, ապա նրա մոտ կարող են սեռական ցանկություններ առաջանալ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930