Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ակնկալում եմ, որ կլինի հաղթանակ»

Նոյեմբեր 05,2012 17:00

«Որեւէ մեկը եթե կարծում է, որ պետք է վախենամ քաղաքական բահից, նա սխալվում է:  Ես լավագույնն եմ մաղթում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, վիրավորված չեմ, կարծում եմ, որ դա իրենց որոշումն է, որեւէ մեկի սատարումն էլ չեմ հայցում : «Ժառանգությունը» միշտ ունեցել է ֆինանսական խնդիրներ լուծելու մարտահրավեր, որովհետեւ մենք բիզնեսմեն չունենք: Ես որեւէ այլ շահութաբեր գործունեություն չեմ ծավալում Հայաստանում, ազատ ու անկախ եմ, իմ ընտանիքը եւ ես որեւէ կապ չունենք` բոլորս ենք մտնելու օրենքի դաշտ:  Մենք ներառում ենք, թե կուսակցական գործիչների, թե մտավորականների, որեւէ փոփոխություն չկա` ազատ եւ արդար ընտրություններ»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եղել են տարբեր տեսակի քաղաքական եւ բարոյական պարտավորություններ, որոնք չեն կատարվել.

«Խիստ անհավասար մրցակցություն եմ ակնկալում, բայց հաղթահարելի: Մեզ համար էական չի եղել իմ անձի ներկայությունը Ազգային ժողովում, կարծում եմ հավաքական աշխատանքի վրա հիմնված մենամարտ կլինի: 21-րդ տարեդարձը ոլորած ճակատագրական փուլում է երկիրը, եթե այս ընթացքում զորաշարժի չենթարկենք, ապա դժվար կլինի»:

«Ժառանգություն» կուսակցությունը կգումարի իր համագումարը դեկտեմբերի 15-ին,  եւ կորոշի թե ինչ է անելու ընտրությունների ժամանակ:

«Հաղթանակի դեպքում մենք կժառանգենք այլ որակի Հայաստան: Դա մենակ չեմ անելու` քաղաքացիական հասարակությունը, սրտացավ մտավորականները, ովքեր երկիրը փոխելու մտադրություն ունեն, նրանք ինձ կօգնեն: 2013 թ.-ը ես իմ վրա պետք է վերցնեմ: Քաղաքացիական հասարակությունը եւ ուժերը պետք է միեւնույն ուժի աղբյուր դառնան: Ես ակնկալում եմ, որ կլինի հաղթանակ»,-պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կուսակցության նախագահի համոզմամբ՝ որպես նախագահ թագավոր պետք չէ , այլ պետք է շարքային քաղաքացի, ով  երկրի օրենքը կկրի առանց շահույթի եւ մասնավոր բիզնեսների:

«Այսօր գնում ենք դեպի փակուղի, սակայն այն հաղթահարելի է, ժողովուրդը կարող է փոխել իր սեփական ընթացքը, քաղաքացին պետք է ասի` Հայաստանն իմն է: Խոսքը գործի վերածելու խնդիր կա: Մրցակիցներին պետք է լրջորեն վերաբերվել, բոլորը պետք է դատվեն ու գնահատվեն նույն չափանիշներով: Պետք է ունենանք նոր նախագահ, իմ հիմնական մրցակցությունը  կգնա գործող նախագահի հետ, եթե վերջինս դնի իր թեկնածությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930