Լրահոս
Օրվա լրահոսը

Կարանտինային պահակակետ է տեղադրվել, սակայն սիբիրախտի հարցն անորոշ է

Նոյեմբեր 05,2012 16:54

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի ղեկավար Վասիլ Գալստյանը մեզ ասաց, որ Իջեւան քաղաքում սիբիրախտ հիվանդության մեջ կասկածվող անասունի մսեղիքից փորձանմուշներ են ուղարկվել Երեւան: Նոյեմբերի 5-ի դրությամբ լաբորատոր ուսումնասիրության արդյունքները հայտնի չեն:

Վ. Գալստյանը հայտնեց , որ իրավիճակն իրենց մշտական հսկողության ներքո է գտնվում, արվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Նրան հարցրեցինք Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, դեպի սարամասեր տանող ճանապարհին անասնապահական կարանտինային կետի տեղադրման մասին: Գալստյանն ասաց, որ սիբիրախտի հետ կապված կարանտին հայտարարված չէ, այդ կետը տեղադրվել է Իջեւանի շրջակա սարամասերից անասունների եւ դրանց մսի տեղափոխումը վերահսկելու համար:

Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին, շուրջ երկու տասնյակ մասնագետների հետ Տավուշի մարզ է ժամանել ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Հ. Մկրտչյանը: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին: Իջեւանի այն անասնագոմում, որտեղ պահվել է սիբիրախտ հիվանդության մեջ կասկածվող անասունը, պահվում են եւս 3 կով եւ 3 հորթ: Նրանք այժմ գտնվում են նորմալ վիճակում, այդ անասունների ջերմաստիճանը կայուն է, իսկ սիբիրախտով հիվանդության դեպքում անասունները բարձր ջերմաստիճան են ունենում:

Սակայն անասնաբուժության բնագավառի մասնագետ մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ գյուղատնտեսության նախարարության լաբորատորիան 3 օրվա ընթացքում՝ ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի, չկարողացավ պարզել, թե արդյոք Իջեւանում ոչնչացված անասունի մսի մեջ կա՞ն սիբիրախտի մանրէներ: Վասիլ Գալստյանն ասաց, որ լաբորատորիայում ուսումնասիրությունները շատ մանրակրկիտ են արվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930