Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերագետ. Հայկական լոշտակի շնորհիվ, Կորեայում ուռուցքային հիվանդությունները քիչ են

Նոյեմբեր 05,2012 16:25

Հայերն ամբողջ Խորհրդային միությունում ամենաերկարակյաց ազգն էին, իսկ այսօր կյանքի միջին տեւողությունը բավականին իջել է: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանում ծերագիտության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը: Կյանքի միջին տեւողության անկման պատճառը, ըստ մասնագետի, առաջին հերթին սոցիալ-տնտեսական պայմաններն են: Իսկ խորհրդային տարիներին ամենաերկարակյաց ազգ լինելու հիմնական պատճառը գենն է եղել. «Հայաստանի վրա օտարերկրացիները շատ են հարձակում գործել եւ ընդհանրապես ծանր տնտեսական վիճակում ենք եղել եւ հայերը ստիպված բնության տված բարիքներից շատ են օգտվել՝ մրգեր, բանջարեղեն, որը ժառանգաբար ազդել է գենետիկ ֆոնդի վրա»:

Այսօր էլ Հայաստանում աճում է մի բույս, որը եւս ապահովում է մարդու երկարակեցությունը: Դա լոշտակն է, հայկական ժենշենը: Պարոն Ապրիկյանի խոսքով, հարավային Կորեայի գիտնականներն էլ Հայաստանի լոշտակն ուսումնասիրել են եւ պարզել, որ հակաուռուցքային հատկություն ունի, հիմնականում օգտագործում են դրա արմատներից ստացած սպիրտային թուրմը եւ փոշին: Ընդ որում, ապացուցվել է, որ Հարավային Կորեայի եւ Չինաստանի այն բնակավայրերում էլ, որտեղ աճեցնում են հայկական լոշտակը, ուռուցքային հիվանդությունները քիչ են:

Ծերագետի ներկայացմամբ, կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, որովհետեւ տղամարդիկ պարզապես դիմացկուն չեն, նույնը նաեւ արու կենդանիների մոտ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930