Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսելու առիթ եմ տվել մարդկանց». Սոնա Շահգելդյանն իր նոր հայտարարության մասին

Նոյեմբեր 05,2012 16:33

 

«Երգի պրեմիերա… այս երգը հատուկ գրվել է իմ կեսի համար», – այսպիսի գրառում էր թողել իր էջում երգչուհի Սոնա Շահգելդյանը և ներկայացրել իր նոր երգը: Այն կոչվում է «Ձեռքդ մեկնիր», իսկ թե ում է նվիրված երգը կամ թե ով է երգչուհու «կեսը» նա այդպես էլ չասաց՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ դեռ, հակառակ դեպքում չէր թաքցնի: Ֆեյսբուքյան էջի իր գրառումն էլ մեկնաբանեց այսպես. «Խոսելու առիթ եմ տվել մարդկանց»: Իսկ իմ այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ամեն ինչ դիտավորյալ Է անում. քայլ առ քայլ է ներկայացվում հանրությանը՝ մի քանի անգամ «խոսելու առիթ» տալու համար, Սոնան պատասխանեց՝ հնարավոր է: Խոսելով երգի մասին՝ Սոնան ասաց, որ ի սկզբանե այն պետք է ուրիշ մեկը կատարեր, բայց շատ ուրախ է, որ ամեն ինչ փոխվեց, և նա ինքը հնարավորություն ունեցավ կատարելու այս երգը: Երգչուհին նշեց նաև, որ երգն իր տեսահոլովակը չի ունենալու, բայց փոխարենը կնկարահանվեն տեսահոլովակներ այլ երգերի հիման վրա:

«Ձեռքդ մեկնիր» երգի խոսքերի հեղինակը Տիգրան Արզումանյանն է, իսկ երաժշտությանը՝ Կոնսը (Արթուր Նիկողոսյան): Երգը Youtube-ում հասցրել է գրանցել 300-ից ավելի դիտում, մեկնաբանություններ ու կարծիքներ ևս կան ինչպես երգչուհու ֆեյսբուքյան էջում, այնպես էլ Youtube-ում. «Լավ կատարում է, տիպիկ է Սոնայի ձայնի համար…», «Շատ լավ երգ է, ինչպես քո բոլոր երգերը, սպասենք հոլովակին», «Շատ նուրբ ու քնքուշ կատարում»…

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930