Այսօր 2013-ի բյուջեի նախագծից արտգործնախարարությանը հատկացված ֆինանսավորման քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Բյուջեին չեմ անդրադառնա, գտնում եմ՝ ինչքան էլ հատկացվի՝ քիչ է: Անհրաժեշտ է շատ ֆինանսավորվի այս կառույցը»:
Անդրադառնալով նախարարի գործուղումների մասին քննադատություններին՝ նա նշեց. «Ընդունելի է, որ չի կարելի որեւէ երկրի մասին նման արտահայտություններ: 10 հազարանոց պետությունն էլ կարեւոր է, որովհետեւ ՄԱԿ-ում քվեարկող երկիր է: Անհարիր է նման գնահատականներ տալ»:
Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց նախարարին. «Մինի դեսպանատների խնդիրը չնշեցիք, որն ունի փոքր երկիրը: Ազգային ինքնասիրությանը շոյող քայլեր չանենք, ճիշտ չի ընկնել, Ադրբեջանի հետ մրցակցության մեջ մտնենք եւ որտեղ ունեն դեսպանատներ՝ մենք էլ բացենք: Մի այիբ է դեսպանատուն բացելը, մեկ այլ՝ փակելը: Այնպես չլինի, որ բացվեն, հետո տեսնեն չի աշխատում՝ փակեն: Շռայլություն է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում դեսպանություն բացելը: Կարելի է մի քանի լավ դիվանագետներ ունենալ, որոնք գործ կանեն»:
Նա նշեց, որ Նորվեգիայի պես պետությունը Հայաստանում դեսպանատուն չունի, երբ ասել են՝ ինչի՞ չեք բացում՝ ասել են՝ այդպես, որ լինի՝ ազգովի դիվանագետներ պիտի ունենանք. «Գուցե ընդլայնման խնդիր դնենք, ոչ թե ամեն տեղ դեսպանատներ ունենանք: Շվեդիան ես համարում եմ շռայլություն»:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարը նշեց, որ «այնպիսի երկրներում ինչպես Շվեդիան է, եվրոպական երկրներից, որտեղից ծածկում են մինիմում եւս երեք երկիր, փորձը ցույց է տալիս, որ ավելին, քան երեք երկիրը ծածկելը՝ անհնար է, դժվար է վերահսկելն էլ: Ոչ թե մրցակցություն է, որ Ադրբեջանն ինչքան բացել է, մենք բացենք: Ադրբեջանցիները մի 30 դեսպանություն մեզանից ավելի ունեն: Սա մրցակցություն չի: Մեր բացած դեսպանությունները ծածկելու են նաեւ կողքի պետությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ