Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. Հոգնել եմ ինտերնետում ՀՀԿ-ԲՀԿ կարդալուց

Նոյեմբեր 05,2012 16:08

«Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումները բնականոն հունով չեն ընթանա: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, ինչը չի կարելի ասել ՀՀ նախագահական ընտրությունների մասին, քանի որ միջազգային ասպարեզում մենք գործոն չենք` ոչ քաղաքական եւ ոչ էլ մշակութային, այդ իսկ պատճառով մեզ երբեմն հիշում են միայն ապրիլի 24-ի կողմերը կամ արցախյան հիմնախնդրի հետ կապված սուր հարցադրումների ժամանակ»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Նրա խոսքով. «Երջանիկ եւ կայացած է այն երկիրը, որի բնակչությունը չի հիշում անգամ վարչապետի անուն-ազգանունը: Դա նշանակում է, որ քաղաքական գործընթացները նորմալ հունով են ընթանում: Իսկ մեզանում ամեն ինչ չափից դուրս քաղաքականացված է: Անգամ վախենում են ինտերնետ մտնել եւ տեսնել ԲՀԿ-ՀՀԿ, «ՀՀՀ-ՄՄՄ» եւ այլն: Արդեն հոգնել եմ դրանից, էլ չի հետաքրքրում այդ ամենը»:

Ռեժիսորն ասաց, որ նաեւ հոգնել է ընտրություն կատարել վատի եւ վատագույնի միջեւ, ուզում է ընտրել լավը կամ լավագույնը. «Որեւէ թեկնածուի մոտ չեմ տեսնում տնտեսական պլատֆորմ, որ ընտրություն կատարեմ: Օրինակ, Ռոմնիի եւ Օբամայի բանավեճն ընթանում է տնտեսական դաշտի շուրջ, իսկ արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանք գրեթե համակարծիք են: Սաստիկ զայրանում եմ, երբ ասում են, որ մեր առջեւ այլընտրանք չկա: Եթե շախմատի օլիմպիադայում հաղթած ազգն այլընտրանք չունի, ինչի մասին է խոսքը…Սա արհեստական պրոցես է, որը սկսվել է դեռեւս մեր նախկին նախագահների օրոք եւ մտադիր է փչացնել բոլոր հավանական թեկնածուներին, բերել մի «բոբոյի», որի կողքին ում դնես` կսրբանա: Դա հեշտ տեխնոլոգիա է: Իսկ ինչ վերաբերում է պառլամենտական ընտրություններին, մինչ օրս չեմ կարողանում մոռանալ ընտրակաշառքները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930