Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունները՝ պետական կցորդնե՞ր

Նոյեմբեր 05,2012 16:04

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները եւ մարտահրավերները» հանրային քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի վերոնշյալից, քննարկվելու է նաեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը, որը բացի իրավիճակի վերլուծությունից, որտեղ կարելի է շատ հարցերի հետ համաձայնել, որոշների շուրջ բանավիճել, կան հայեցակարգային հարցեր, ապագային միտված, որոնք շատ վիճահարույց են եւ վտանգավոր:

Իշխանյանը մասնավորապես նշեց. «Դրանցից է հետեւյալը, պետության եւ քաղաքացիական հասարակությունների փոխհարաբերությունների նախընտրելի տարբերակը. համագործակցությունը, փոխադարձ վերահսկողությունները, փոխներթափանցությունը եւ հասարակական կազմակերպությունները ընդգրկվում են պետական իշխանության տարբեր օղակներում, իսկ պետական իշխանության ներկայացուցիչները մասնակցում են քաղաքացիական կազմակերպությունների գործունեությանը: Սա բավականին անհասկանալի դրույթ է եւ կարող է միտված լինել նրան, որ ինչպես խորհրդային համակարգում էր՝ հասարակական կազմակերպությունները դառնան պետական կցորդներ: Կարծես թե տպավորությունն այնպիսին է, որ այս հայեցակարգը ոչ թե քաղաքացիական հասարակության զարգացմանն է միտված, այլ՝ ինչպես կար խորհրդային հասարակարգ, ոչ թե քաղաքացիական հասարակություն, այնպես էլ, արդի Հայաստանի Հանրապետությունը, իր ժողովրդավարությամբ, իր իրավիճակով, այդ տիպի հասարակության ստեղծմանը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930