Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ազգաբնակչություն ունենալու համար պետք է բարձրագույն բուժքույրեր ունենալ

Նոյեմբեր 05,2012 15:57

Հայաստանում տնային բժշկական խնամք ինստիտուտը կայացած չէ: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը: Նրա խոսքերով, պետք է մեր երկրում ունենալ սոցիալական բժիշկներ եւ բուժքույրերի մոդելը, պետք է զարգացնել տնային խնամքի մոդելը, որն ավելի լավ արդյունքներ է տալիս հիվանդին, քան կլինիկականը:

Տիկին Համբարձումյանի խոսքերով, Հայաստանում միջին մասնագիտական կրթությունը չի կարող տալ այն որակը, որը կտա բարձրագույն բուժքույրերի ծրագիրը, քանի որ, ասենք, ինսուլտով հիվանդին սովորական բուժքույրը չի կարող համապատասխան եւ խորը խնամք տանել: Բացի այս, ինչպես նշեց տիկին Համբարձումյանը, տնային խնամքի մեկ այլ կարեւոր առաձնահատկությունն էլ, ինչը չկա սովորական բուժքույրական պրակտիկայում, հոգեբանական գործոնն է. «Պատահական չէ, որ մենք ընդունել ենք Մայր Թերեզայի մեթոդոլոգիան` հոգեբանության մանկարժության կիրառական ասպեկտը, որը թույլատրեց մեզ պատրաստել նոր մոդելի բուժաշխատողներ, որոնք առաջին հերթին վիրահատում են նրանց ախտահարված հոգին: Այս մեթոդի շնորհիվ Մայր Թերեզան Նոբելյան մրցանակ ստացավ: Ասենք, թե ինսուլտով հիվանդ կա տանը եւ 3 տարվա բուժքույրը գալիս է, նա խնամքի անհրաժեշտ որակը չի ապահովի, քանի որ բարձրագույն կրթության քույրերը ավելի խորացված ու մասնագիտական գիտելիքներ են ստանում»:

Տիկին Համբարձումյանի խոսքերով, տարիներով պայքարում է, որպեսզի Հայաստանում ներդրվի բարձրագույն քույրերի ինստիտուտը, եւ արտերկրից ծրագիրը «ձեռքին» եկել է Հայաստան, որպեսզի սկսեն աշխատանքները, սակայն, քանի որ պետական բժշկական համալսարանն ամբիոն չի տրամադրել, ուստի «Մայր Թերեզա» բժշկական համալսարանում է նման ֆակուլտետ բացել: «Հետո` 2000 թվականին, առանց մեզ հարցնելու, շիֆրը փոխեցին ու դարձրեցին կառավարում` սոցոլորտ եւ առողջապահություն: Էլի լավ շիֆր է, բայց ստացվում է, որ այլեւս հիվանդի հետ գործ չունի տվյալ մասնագետը, միայն ոլորտի կառավարիչ է լինում: Չնայած հրաշք է, որ մեր քոլեջում ունենք ֆակուլտետ, մասնագետներ ենք պատրաստում: Հենց մեր շրջանավարտներն էլ մեր պոլիկլինիկայում աշխատում են որպես կախյալ խնամքի քույրեր եւ բարձրագույն բուժքույրական ծառայություն են մատուցում` տնային պայմաններում: Ծառայությունն անվճար է, սա էլ է Մայր Թերեզայի մեթոդոլոգիայից»,-ասաց տիկին Համբարձումյանը:

Նրա կարծիքով` եթե ուզում ենք առողջ ազգաբնակչություն ունենալ, ուրեմն մեզ մոտ միաժամանակ պետք է կայանա բարձրագույն քույրերի ինստիտուտը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930