Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասին. «Վարչապետը ձեռ է առնում բոլորին»

Նոյեմբեր 05,2012 15:13

 

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը բոյկոտեցին ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունները: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ հաշվի առնելով խորհրդի նիստի ընթացքն ու արդյունքներն արդյոք իրենք չե՞ն զղջում, որ չեն մասնակցել նիստին, թե՞ շարունակում են մնալ նույն դիրքորոշմանը:

Տիկին Զոհրաբյանն ասաց. «Նիստի ընթացքը մեզ հերթական անգամ համոզեց, որ մենք ճիշտ որոշում էինք կայացրել: Որևէ վերապահում չունենալով կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով դասախոսություններ կարդացողների հանդեպ` գտնում ենք, որ պետք է ձեռնարկել կոնկրետ քայլեր: Մենք առաջարկել էինք կոնկրետ քայլ, մեր առաջարկը չի ընդունվել: Ավելին, մեզ ուղարկվել է այդ խորհրդի կանոնադրությունը` մի երկար պատմություն, որից հետևում է, որ մենք չենք կարող կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: Եթե խորհուրդը կվերանայի իր որոշումը և հաշվի կառնի խորհրդին ներկայացված քաղաքական ուժերի առաջարկները,  մենք կքննարկենք մեր մասնակցության հարցը: Առաջին նիստից հետո կրկին համոզվեցինք, որ ճիշտ էր եղել մեր որոշումը՝ չմասնակցել այս խորհրդի նիստերին»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից էլ հետաքրքրվեցինք՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի արդյունքներից ելնելով՝ ՀԱԿ-ը մնացել է նույն կարծիքի՞ն՝ չմասնակցել նիստերին, թե՞ փոխել է կարծիքը: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Վարչապետը ձեռ է առնում: Կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը ավելացնում է սուբսիդիաները բյուջեում և մատակարարներին է բաժանում, այլ ոչ թե սպառողներին: Հարց ես տալիս համապատասխան նախարարին, ինչո՞ւ փողը գյուղացուն չեն տալիս, ասում է՝ կտանի փողն ուրիշ տեղ կծախսի: Հարց ենք տալիս՝ երբ փողը մատակարարին ես տալիս, կամ գյուղացուն,  որտե՞ղ է կոռուպցիան մեծ: Ասում է՝ առաջին դեպքում: Այդ դեպքում առաջինն ինչո՞ւ եք խրախուսում: Ծիծաղելի է, մարդու սիրտն արդեն չի դիմանում, վարչապետը ձեռ է առնում բոլորին»:

Հարցին՝ արդյո՞ք նիստի ընթացքին հետևելով նշված խնդիրների լուծման առումով կոնկրետ մտադրվածություն նկատվեց, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ոչ մի բան, ձևական ստից բաներ, այնինչ կոռուպցիան մեզ համար ֆունդամենտալ կառուցվածքային երևույթ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930