Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան. «Մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ»

Նոյեմբեր 05,2012 15:04

Մարդու իրավունքների տեսանկյունից, երբ կալանավորները բերան են կարում, դա կարո՞ղ է  դիտարկվել որպես այնքան սովորական երեւույթ, ինչպես ականջօղ կախելը՝ կանանց համար: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Որեւէ ինքնախեղում չի կարող դիտվել որպես նորմալ կամ ընդունելի երեւույթ: Ես վստահ եմ, որ արդարադատության նախարարը նույնպես չի կարող հավատալ, որ դա առողջ կամ ընդունելի կամ դրական երեւույթ է: Ես չեմ փորձում իրեն քննադատել: Ես գիտեմ մի բան՝ մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ, եւ մեր արագ արձագանքումները առաջին հերթին շտապում են հենց նման դեպքերի: Իսկ եթե մենք այդպես արագ ենք արձագանքում, նշանակում է մենք դա համարում ենք բացառիկ, համարում ենք դա հակաիրավական, հակամարդկային երեւույթ: Մեզ համար ամեն ինքնախեղում այնպիսի բացառիկ նշանակություն ունի, որ մենք պատրաստ ենք ամբողջ գրասենյակով գնալ եւ այդ մարդուն  հանդիպել: Համարյա այդպես էլ լինում է: Չի լինում մի ինքնախեղման դեպք, որ մեր աշխատակիցն իմանա եւ չշտապի քրեակատարողական հիմնարկ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեր աշխատակիցներն ի՞նչ են ասում, ճի՞շտ է, որ բերանի վրա անցքերն արդեն կան, նրանք ընդամենը թելն են անցկացնում եւ դա սովորական բան է՝ Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մենք թույլ չենք տա դա մեկնաբանել,  որովհետեւ մենք բժշկական փորձաքննության չենք անցկացրել այդ մարդկանց՝ իրենց ցավո՞ւմ է, չի՞ ցավում, իրենք ինչքանո՞վ են ֆիզիկապես վնասվում կամ հոգեպես ստորանում այդ պրոցեսն անելուց, որովհետեւ մեզ համար երեւույթն է կարեւոր: Եթե կա ինքնախեղում, նշանակում է կա պրոբլեմ, իսկ այդ պրոբլեմին լուծում պետք է տրվի: Ցավոք, միշտ չէ, որ մենք կարողանում ենք այդ պրոբլեմին լուծում տալ, որովհետեւ դա մեր իրավասություններից դուրս է: Բայց որ պրոբլեմը տեսնում  ենք, ուզում ենք դա լուծել՝ ակնհայտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930