Հինգ արտասհամանցի արվեստագետներ են այս օրերին գտնվում Քլիվլենդում` մասնակցելու Քլիվլենդ հիմնադրամի ծրագրից մեկին, որի շրջանակներում երաժիշտներ, պարողներ, տեսողական արվեստի մասնագետներ և այլ ոլորտների մասնագետներ են ժամանում քաղաք` իրեն փորձն ու մշակույթը տեղի աշակերտներին, մասնագետներին և այլոց փոխանցելու: Գրում է «Քլիվլենդ» պարբերականը, որն անդրադարձել է այդ ծրագրի մասնակից Լուսինե Հովհաննիսյանին` նշելով, որ 4-րդ դասարանի աշակերտները ուշադրությամբ լսում են հայկական տարազ հագած, երաժիշտ Լուսինե Հովհաննիսյանին, որը զվարճացնում է նրանց իր հայրենիքի ձայներով և պատկերներով:
Լուսինեն երեխաներին հայկական բառեր է սովորեցնում: Ասում է, թե ինչպես է հայերեն «sun» (արև) բառը ու եթե արևի սկբզում «բ» տառն ավելացնենք, կստացվի «hello» (բարև): Նա հանձնարարում է հայկական դրոշի գույներով նկարներ նկարել (կարմիրով նուռ, կապույտով լիճ և ծիրան):
Պարբերականը նկարագրում է Լուսինեի արձագանքը նկարները տեսնելուց. «Ի՞նչ լավն է», – ասում է Հովհաննիսյանը իր կենսուրախ ձայնով, – «Դու շատ տաղանդավոր ես»:
Լուսինե Հովհաննիսյանը բացի երաժշտությամբ զբաղվելուց, աշխատել է նաև որպես լրագրող, նեվրոլոգիայի ոլորտում տեսական աշխատանքներ է կատարել և երեխայի ատամնաբուժությամբ է զբաղվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ