Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրողին որտեղի՞ց 2 միլիոն դոլար

Նոյեմբեր 05,2012 14:40

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ զանգահարում են եւ հարցնում, թե ի՞նքն է գնել  «Հանթսման»  ընկերությանը պատկանող հայաստանյան ձեռնարկությունը:

Նոյեմբերի 1-ին, ժամը  23.30-ին  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ  Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ, Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն ասել է, որ Հայաստանի անվտանգության ծառայությունը տեղեկություններ է  ստացել, որ բարերար Ջոն Հանթսմանի ցանկությամբ , վերջինիս պատկանող «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերությունը 2010թ. հոկտեմբերի –դեկտեմբեր ամիսներին 2   միլիոն 100 հազար դոլարով վաճառվել է ՀՀ քաղաքացի Սամվել Բեգլարյանին, այդ վաճառքից առաջացած գումարը  նախատեսված էր բարեգործության համար:

«Որտեղի՞ց ինձ 2 միլիոն դոլար»,-ասում է  նոյեմբերյանցի գրողը, ում «Կիրակի»  պատմվածքը վերջերս  «Ապոլոն» հրատարակչության կողմից ,«Արդի հայ պատմվածք» մատենաշարով, անգլերեն է հրատարակվել:  Հարց չէր ծագի, եթե Միքայել Համբարձումյանը Նվեր Մնացականյանին տված  հարցազրույցում  նշեր, որ գնորդ Սամվել Բեգլարյանը  «Շեն» կոնցեռնի սեփականատերն է, կամ եթե նրան  նաեւ հայրանունով ներկայացներ: Հայաստանում  քանի՞ մարդ կա Սամվել Բեգլարյան  անուն-ազգանունով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930