Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցել է «քաղաքավարությունից ելնելով»

Նոյեմբեր 05,2012 13:49

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:Նիստին մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  հայտարարել էր , թե իրենց առաջարկած նոր մարմնում բացառապես ընդգրկված են լինելու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ որպես հակակշիռ իշխանությանը: Aravot.am-ն այս առիթով պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ընդդիմության քայլերը, արդյո՞ք այն կարող է իրական հակակշիռ լինել: Նա պատասխանեց. «Քանի որ խոսքը ինստիտուցիոնալ քայլերի մասին է, երկարաժամկետ կտրվածքով իրականացման, ապա այդ պարագայում էական չի լինում, թե ընդդիմությունն ով է ներկայացնում: Այն ևս շահագրգռված է, որ իր աշխատանքը երևա:  Ողջ աշխարհում ընդունված է այս ձևը, որը հնարավորություն է տալիս նաև ընդդիմությանը համապատասխան լիազորություններ ունենալով առողջացնել կառավարման համակարգը: Եթե անձերի, կամ անունների շուրջ գործընթացը լինի, անընդհատ սխալվելու ենք»: Հետաքրքրեցինք՝ նիստի ընթացքում իշխանության հստակ տրամադրվածություն կա՞ր՝ կոռուպցիոն խնդիրները լուծելու հարցում, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Տրամադրությունների ժամանակը վաղուց անցել ենք, հիմա գործնական քայլեր են պետք»:

Զրուցեցինք նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Քանի որ նա հայտարարել էր, որ ՀՅԴ-ն ընդունել է համատեղ պայքարելու՝ իշխանության առաջարկությունը , հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ցույց տվեց խորհրդի նիստը, արդյո՞ք իշխանության կողմից իրենք լուրջ մտադրվածություն կոռուպցիոն խնդիրները լուծելու առումով տեսնում են, թե՝ ոչ: Պարոն Մինասյանը նշեց.  «Պետք է չչարաշահել համագործակցություն բառը:Մենք ասել ենք, որ պատրաստ ենք մեր առաջարկությունները ներկայացնել, քանի որ առաջարկվողները մեր ծրագրային կարևորագույն դրույթներից են: Վաղուց Դաշնակցությունը հանդես է եկել հակակոռուպցիոն անկախ գործակալություն ստեղծելու առաջարկով:  Դրա շուրջ է, որ մենք ելնելով քաղաքավարությունից մասնակցել ենք խորհրդի նիստին: Մեր առաջարկները ներկայացրել ենք և արագ կերևա՝ արդյո՞ք կառավարող ուժն անկեղծ է իր հայտարարությունների մեջ: Եթե իսկապես ուզում է կոռուպցիայի դեմ պայաքարի համար գործողություններ ձեռնարկել, պիտի ընդունի նաև մեր առաջարկները»: Հարցին՝ ի՞նչ նկատի ունեն «քաղաքավարությունից ելնելով» ասելով, պարոն Մինասյանը պատասխանեց. «Նկատի ունենք, որ այս պահին մենք համոզված չենք, որ իրենք ուզում են անկողմնակալ պայքարել, բայց նաև բավարար հիմքեր չունենք հակառակը պնդելու: Ժամանակը ցույց կտա: Սակայն ողջունելի է, որ իշխանությունը ընդունում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է եղել : Սա ինքնախոստովանություն է, մնում է որ դրանից հետևություններ արվեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930