Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող է լինել ժամադրություն կառավարությունում, ՄԻՊ-ին հերթի մեջ կանգնեցնեն, միջանցքում սպասեցնեն ժամերով»

Նոյեմբեր 05,2012 13:36

Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը, հակադարձելով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցադրումներին, թե համառորեն չեք ուզում ասել՝ ինչ եք անելու հատկացված գումարներով, նետեց, որ եթե բարի լինեին քառօրյայում ժամանակ տրամադրեին տարեկան զեկույցը լսեին, կիմանային, թե ինչ է անում առհասարակ ՄԻՊ-ը, որքան դիմում-բողոքներ է լսում, ինչ գործունեություն է ծավալում:

Ավելի ուշ «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ քարտուղարությունից իրեն ասել են, թե Կարեն Անդրեասյանի «մեղքով» է, որ ԱԺ քառօրյայում տարեկան զեկույցը չի լսվում, որովհետեւ նա շարունակ գործուղումների մեջ է, բացակայում է հանրապետությունից: Կարեն Անդրեասյանը հերքեց. «Ապատեղեկատվություն են ձեզ տրամադրել: Երկու քառօրյայում ներգրաված է եղել, բոլոր հնարավոր  ծանրաբեռնվածությունները մի կողմ եմ դրել, որպեսզի գամ ներկայացնեմ: Միայն երրրորդ քառօրյայում է եղել շատ կարեւոր գործուղում, որը հետաձգել հնարավոր չէր, որովհետեւ ունեինք միջազգային պարտավորություններ՝ հրավիրող կողմի վրա»: Այնուհետեւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարանը դժգոհեց, որ կառավարությունում այսօր ներկայացված ՄԻՊ-ի դժգոհությունները, թե ֆինանսավորումը քիչ է, չի ներկայացվել: Այս անգամ Կարեն Անդրեասյանը կոշտ պատասխան տվեց՝ «Կառավարության վերաբերմունքն այսպես է՝ ՄԻՊ-ի նկատմամբ. հերթի մեջ կանգնեցնեն միջանցքներում: Այսպես ասեմ՝ կառավարության քննարկումը պատշաճ չի կազմակերպվել»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ այն, որ Ձեզ կառավարությունում չեն ընդունել, քառօրյայում տարեկան զեկույցի քննարկումը հետաձգում են, ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ անտարբերությա՞ն ակնարկներն են, նա պատասխանեց. «Խնդրում եմ հարցրեք իրենց, թե  ինչպես են Պաշտպանին վերաբերվում պատգամավորները, կառավարությունում: ՄԻՊ-ի ինստիտուտի՛ նկատմամբ է հենց անտարբերությունը, ոչ թե Կարեն Անդրեասյան անձի, որովհետեւ կարող է լինել ժամադրություն կառավարությունում,  հերթի մեջ կանգնեցնեն, ընդունարանում էլ չէ՝ միջանցքում սպասեցնեն ժամերով: Կարող է լինի մի իրավիճակ, երբ  օրենքն արդեն խախտվել է . տարեկան զեկույցը պետք է մինչեւ մայիսը լսվեր, չի լսվել: Երկու անգամ քառօրյայում չեն էլ գոնե բարձրացնում, որ ընդգրկված էր, չհասցրեցինք: Երրորդ անգամ պատահաբար համընկնում է իմ գործուղման հետ, շեշտադրում են դա: Իսկ թե ինչպես են վերաբերվում տարբեր ուժեր, կառույցներ, արդեն իրենց խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930