Այսօր իր ՖԲ էջում Արմեն Աշոտյանը պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք իրենց մտահոգություններն էին հայտնել Հայաստանում կրթության եւ գիտության վիճակի մասին: Կրթության եւ գիտության նախարարը, մասնավորապես, գրել է.
«ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցությանը վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Կարդացեք նաև
Հուսամ, որ այս հետքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով»: