Ռուսաստանում ծնված հայազգի դաշնակահար Արթուր Ավանեսովը և իրանցի ջութակահար Ադել Պուրսամադին նոյեմբերի 10-ին, Թեհրանում համատեղ համերգով հանդես կգան: Հայտնում է «Թեհրան թայմս թերթը»:
Համերգը տեղի կունենա «Ռուդաքի» համերգասրահում, որի ժամանակ կհնչեն ռուս երգահան Դմիտրի Շոստակովիչի և այլ նշանավոր երգահանների ստեղծագործություններ:
Ավանսեովը կամերային, երգչախմբային երաժշտության, վոկալի և դաշնամուրի երգահան է: Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում, այդ թվում` Շվեցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում:
Ավանեսովը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ էլ այժմ դասավանդում է: Նա արվեստի գիտությունների դոկտոր է և 2005թ.-ից Շվեցարիայի Լաբորատորիում համույթի անդամ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ