Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, «Ֆորդ Էսքորդ» մակնիշի 18 ԼՕ 248 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս-Մարտունի-Սևան ավտոճանապարհին, Զոլաքար գյուղից դեպի Վարդենիս ընկած հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Գևորգ Մարգարյանն ու 33-ամյա Մխիթար Սարգսյանն էին: Թե ով է եղել վարորդը և ով՝ ուղևորը դա պետք է պարզվի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնում:
Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ըստ Shamshyan.com-ի