Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ կենսաբանները Նոբելյան մրցանակակիրների հետ քննարկեցին հաջողակ գիտնական դառնալու գաղտնիքը

Նոյեմբեր 04,2012 23:24

Այսօր Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի ունեցան  Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի եւ Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները` «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» հ/կ-ի «Գիտություն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակում: Ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դասախոսությունները նեղ մասնագիտական չեն եւ հասանելի են բոլորին. «Դրանց նպատակն է` բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ, իսկ Նոբելյան մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր իրապես կարող են դա անել: Կենսաբաններից բացի` դասախոսությունների շարքին մասնակցում են նաեւ բնագետներ, իրավաբաններ եւ պատմաբաններ, այսինքն` չկա մասնագիտական, անգամ` տարիքային սահմանափակում: Դասախոսություններին գրանցվել էր 170-ից ավելի մարդ»:

Զաքարյանը հայտնեց, որ 20:30-ին կայացավ նաեւ կլոր սեղան-քննարկում` «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով, որին մասնակցում էին կենսաբանները. «Անմիջական շփման եւ հարցերի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան հետաքրքիր գիտելիքներ եւ խորհուրդներ ստանալ Նոբելյան մրցանակակիրներից»:

Ծրագրի համակարգողը նաեւ նշեց, որ դասախոսությունների կազմակերպմանն օժանդակել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը եւ Մատենադարանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930