Լրահոս
Օրվա լրահոսը

5 խորհուրդ աշխարհի ամենաերկար ամուսնական կյանքով ապրած զույգից

Նոյեմբեր 04,2012 18:54

107-ամյա Կարամն ու նրա կինը՝ 100-ամյա Կատարի Չանդը միասին են արդեն շուրջ 87 տարի: Իրենց համատեղ կյանքի ընթացքում հնդիկ զույգը ունեցել է 8 երեխա և 28 թոռ։ «Վերջին 50 տարիների ընթացքում մենք իրարից չենք բաժանվել և ամենուր գնում ենք միասին»,-ասել է Կատարին։ Ամենաերկար տարիների ամուսնական  կյանքով ապրող զույգը որոշել է մի քանի արժեքավոր խորհուրդներ տալ երիտասարդներին ու բացահայտել  իրենց երկարատև միասնության «գաղտնիքները».
1.Հավատարիմ եղե՛ք իրար:
2.Հնարավորինս խնամե՛ք մեկդ մյուսին:
3.Եղեք հանդուրժող իրար նկատմամբ:
4.Լսեք մեկդ մյուսի խորհուրդները:
5.Մշտապես հետևեք սոցիալական և կրոնական արժեքներին:

Հոլանդացի, արգենտինացի և իսպանացի գիտնականները համատեղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ աշխատավայրում կանայք ավելի շատ են նախանձում իրենց գործընկերներին, քան տղամարդիկ: Գիտնականները կարծում են, որ կանանց մոտ ներսեռային մրցակցությունն ավելի վառ է արտահայտված, քանի որ նրանք մշտապես ձգտում են լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում:

Վիքիպեդիայի հիմնադիրներից Լարի Սանգերը միակ վարձատրվող խմբագիրն էր Վիքիպեդիայի պատմության մեջ:

 

 

Հին Հունաստանում հավատում էին` ձին, որը կանգնել է գայլի հետքի վրա, չի կարողանում այլևս ձայն հանել:

Սոխը լավացնում է հիշողությունը: Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930