Վերջին շրջանում «վտանգավոր է դարձել» քաղաքում զբոսնելը: Դրա պատճառը անսպասելի ֆլեշ-մոբերն են, քանի որ դրանց թիրախում կարող եք լինել հենց դուք: Այդպիսի մի ինտերակտիվ ֆլեշմոբ այսօր եղավ Հանրապետության հրապարակում: «Ֆրիզ մոբ». այսպես էր կոչվում այն: Մի քանի տասնյակի հասնող երիտասարդներն ու պատանիները Հանրապետության հրապարակում «սառում» էին տարբեր դիրքերով: Մեկը ջուր ըմպելիս էր քարացել, մյուսը`շարֆը քաշելիս, պայուսակը գողանալիս…
Կազմակերպիչը Արեւիկ Գալոյանն էր: Նման ֆլեշ մոբ իրականացնելու ցանկությունը առաջացել է այն ժամանակ, երբ այդ նույն բանը տեսել է ուրիշ երկրներում:
Արամ Արարատյան