23-ամյա Պետրա Էքլսթոունը՝ «Ֆորմուլա 1»-ի իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունի դուստրը, իր հղիության մասին ասեկոսեների վրա յուղ է լցրել:
Նա ամուսնու՝ Ջեյմս Սթանթի հետ միասին ռեստորան հաճախելիս հայտնվել է պապարացիների տեսադաշտում եւ չի կարողացել քողարկել աճող փորիկը: Ինքը՝ Պետրան, դեռ չի հայտարարել, թե կարող է երեխա ունենալ: Սակայն այդ մասին Daily Mail-ին ակնարկել է Պետրայի քույրը՝ Թամարան:
Ջեյմսը եւ Պետրան ամուսնացել են անցած տարվա օգոստոսին՝ Հռոմի մատույցներում: Ասում են, թե նրանց հարսանիքն արժեցել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ: Ամուսինները մեկ ամիս առաջ տեղափոխվել են Լոս-Անջելես, որտեղ $ 85 միլիոնով 123 սենյականոց առանձնատուն են գնել:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ