Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման է արժանացել Արմեն Աշոտյանի ակտիվությունը ֆեյսբուքում

Նոյեմբեր 04,2012 15:02

«Ես շատ ուրախ եմ, որ Արմեն Աշոտյանը և մեր մյուս պաշտոնյանները ՖԲ-ում ազատ շփվում են քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց տեսակետները և պատասխանում քաղաքացիներին հուզող հարցերին: Իրական պաշտոնյան հենց այսպիսին պետք է լինի: Խորհուրդ կտայի մնացած պաշտոնյաներին ևս օրինակ վերցնել Տարոնից եվ Արմենից», – սա Մենուա Հարությունյանի կարծիքն է:

Իսկ պրոդյուսեր Ալեն Սիմոնյանն էլ բացատրություն է պահանջում, գրել է. «Նոյեմբերի 1` հինգշաբթի: Արմեն Աշոտյանի աշխատանքային օրվա սկիզբ. առաջին գրառում` 10:07, երկրորդ գրառում` 14:04, երրորդ գրառում` 18:55, չորրորդ գրառում աշխատանքային ծանր օրից հետո` 22:31, հինգերորդ գրառում` 23:47: Նման մի բան՝ հոկտեմբերի 31-ին. առաջին գրառում` 11:22, երկրորդ գրառում` 15:58:

Ընթացքում մեկնաբանություններ շորտիկի մասին և այլ տեղերում. սա նույնպես աշխատանքային օրվա ժամին: Ես չեմ հասկանում և պահանջում եմ բացատրություն, որպես ՀՀ քաղաքացի, թե կրթության և գիտության նախարարն ամբողջ աշխատանքային օրը Ֆեյսբուքում անցկացնելու ի՞նչ իրավունք ունի»:

Ֆեյսբուքյան օգտատեր Մոդերատոր Մոդերան ևս անմասն չի մնացել կարծիքն արտահայտելու հարցում. «Էն, որ Աշոտյանը ավելի շատ գրառում ա անուն FB-ում, քան հրաման ա ստորագրում, փաստ ա… Կարծում եմ՝ աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու համար նախարարին պետք է դիտողություն արվեր առնվազն վարչապետի մակարդակով: Իսկ եթե գտնում են, որ Աշոտյանի ակտիվությունը նորմալ ա, ապա պետք ա նորմալ համարվի նաև ուսանողների կամ դասախոսների՝ դասի ժամանակ Facebook–ում ստատուսներ ու քոմենթներ գրելու հանգամանքը…», – գրել է նա:

Գարիկ Պետրոսյանն էլ ճիշտ է համարում նախարարների՝ ֆեյսբուքում ակտիվ լինելու հանգամանքը, գրելով. «Անկեղծ ասած, ես շատ ուրախ կլինեմ, որ մեր բոլոր նախարարները իրենց աշխատանքային ժամերին մտնեն սոցիալական ցանցեր: Մտնեն ու էլ դուրս չգան, որովհետև նրանց անգործությունը այս պահին ավելի մեծ օգուտ կբերի մեզ, քան նրանց ապաշնորհ գործունեությունը»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930