Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները սահմանամերձ Կողբում համայնքային անտառ տնկեցին

Նոյեմբեր 03,2012 20:29

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող անտառի ուսուցման «Զիկատար» կենտրոն էին ժամանել հանրապետական 13 թերթերի եւ լրատվական կայքերի լրագրողներ: Նրանք այստեղ մասնակցեցին համայնքային անտառկառավարման վերաբերյալ քննարկման: Նոյեմբերի 3-ին լրագրողները, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնապահպանական բաժնի ուսանողներ,Կողբի գյուղի բնակիչներ, Կողբի գեղարվեստի դպրոցի սաները,«Զիկատար», ուսումնական կենտրոնի աշխատակիցները Կողբի գերեզմանատնից վերեւ գտնվող տարածքում մասնակցեցին ծառատունկի, հիմնվեց համայնքային անտառ: Ծառատունկ կատարելու համար տարածքը մաքրվել է կենցաղային աղբակույտից, տնկվեցին հիմալայան մայրու տնկիներ:

«Զիկատար» կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ Տավուշի մարզի Կողբ եւ Ջուջեւան համայնքներում անցյալ տարի տնկվել է 28 հեկտար համայնքային անտառ, այս տարի՝ 16 հա : Ծրագիրն իրականացվում է Կովկասի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Համայնքային անտառկառավարում» ծրագրի շրջանակներում: Համայնքների վարչական սահմաններում նոր անտառների հիմնումը նաեւ կենասաբազմազանության ապահովման խնդիր է լուծում, տնկվում են արժեքավոր ծառատեսակներ՝ հիմալայան մայրի, հունական ընկուզենի, արջատխլենի, հացենի, լորենի, ձիակասկ եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930