Ճիշտ է, ավարտվեց Մարտունիի քանդակագործական սիմպոզիումը, բայց դեռ շարունակվում է Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կերտումը:
Հուշարձանը շուրջ 4մ բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառ և իր թևերի վրա զոհված մարտիկին դեպի երկինք բարձրացնող հրեշտակ:
Հուշակոթողի վրա աշխատել են քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը և Արամայիս Խլղաթյանը: Վերջինս էլ հենց մտահղացել է նման հուշակոթողի կառուցումը:
Հուշակոթողի կառուցման համար հիմնական նվիրատվությունը կատարել է մարտունեցի բարերար Իշխան Գրիգորյանը, իսկ պատվանդանի կառուցման և մյուս ընթացիկ աշխատանքներն իրականացրել է Մարտունու քաղաքապետարանը:
Նշենք,որ այս հուշակոթողը վերջերս Մարտունիում անցկացված քանդակագործության սիմպոզիումի ժամանակ արված քանդակներից է, որը նոր են վերջացրել: Հուշակոթողն ունի 5 մետր բարձրություն, բացումն էլ նախատեսված է Նոյեմբերի 10-ին: Այն արդեն տեղադրվել է Մարտունու քաղաքապետարանի դիմաց գտնվող պուրակում, Հայրենական Պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի հարևանությամբ:
.
Կարդացեք նաև
Գարիկ Ավետիսյան