Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացին 400 մլն իրերով «ճենապակյա տուն» է ստեղծել

Նոյեմբեր 03,2012 20:07

Չինական Տիանջին քաղաքի բնակիչ Չժան Լիանժին ստեղծել է ամբողջությամբ ճենապակյա իրերով պատված եռահարկ մի տուն, որն արդեն դարձել է քաղաք այցելող հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայրը: 50-ամյա չինացուց պահանջվել է շուրջ 4 տարի տունը կառուցելու համար, որի ընթացքում, բացի 400 միլիոն հնագույն ճենապակյա ծաղկամաններից ու թասերից, նա նաև օգտագործել է մի քանի տոննա բնական բյուրեղներ:

Դանիացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ շաբաթական 1 ժամ թեթև վազքով զբաղվելու դեպքում մարդու կյանքը միջինում 6 տարով երկարում է, գրում է Daily Mail-ը:

Թեթև վազքը նպաստում է տղամարդկանց շրջանում կյանքի տևողության աճի 6.4, իսկ կանանց մոտ 5.2 տարով: Այն նաև մահվան հավանականությունը կրճատում է 44% -ով:

Գողության մեջ մեղադրվող 20-ամյա բրիտանացի Պատրիկ Ֆեյրլին, իմանալով, որ իրեն 6 ամսվա ազատազրկում է սպառնում, արցունքներն աչքերին դիմել է դատարան` ասելով, որ ինքն ի վիճակի չի լինի ապրել բանտում, քանի որ շատ է սիրում ուտել, իսկ բանտային ճաշացուցակն ամենևին էլ հարմար չէ իր ստամոքսին: Դատարանը հաշվի առնելով այն փաստը, որ Ֆեյրլին զղջում է իր արաքի համար, որոշել է ընդառաջել նրա խնդրանքին և 6 ամսվա ազատազրկումը փոխարինել են ավելի մեղմ` 3 ամսվա ազատազրկմամբ:

Լոս Անջելեսի մի բնակչուհի կարողանում է այնպես կրակել առվակի վրա, որ ջրի մակերեսին ծիածան է հայտնվում:

 

Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930