Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The Armenian Reporter. «Նամակ. թեպետ Օբաման իր խոստումը չի կատարել, բայց պետք է նրան սատարել»

Նոյեմբեր 03,2012 19:46

«Արմենիան ռիփորթերը» հրապարակել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին Վաշինգթոնից Արմինե Գուլեջյանի հղած նամակը, որտեղ նա գրում է՝  թեպետ հասկանում է հանձնախմբի հիասթափությունը Օբամայի նկատմամբ, բայց երկու թեկնածուներից անհրաժեշտ է պաշտպանել Օբամային:

Իր այդ տեսակետը նա հիմնավորում է նրանով, որ Ռոմնին և նրա գործընկերները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ. «Ես չեմ ասում, որ Ռուսաստանը կատարյալ երկիր է, բայց Հայաստանի դաշնակիցն է»:

Մյուս հիմնավորումն այն է, որ Ռոմնին հակված է Իրանը ռմբակոծելուն. «Իրանի վրա նետած ցանկացած ռումբ բացասական հետևանք կունենա Հայաստանի համար»:

Հաջորդ կետում նա նշում է, որ Ռոմնին ավելի մեծ աջակցություն ցույց կտա Ադրբեջանին, քան ներկայիս իշխանությունը, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի դեմ պայքարում:Բացի այդ, Ռոմնին՝ հանուն նավթի, և Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ընդդիմանալու համար կաջակցի Ադրբեջանին:

Վերջին կետում նա գրում է, որ Ռոմնին Սիրիայի դեմ շատ ագրեսիվ է տրամադրված ու ցանկանում է ուղղակիորեն միջամտել ռազմական գործողություններին՝ ռմբակոծելով երկիրը. «Այդպիսով ավելի կապակայունացվի տարածաշրջանը, ինչը սիրիահայերի և հայաստանցիների համար շատ բացասական է»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930