Լրահոս
Օրվա լրահոսը

Independent «Միխայիլ Սահակաշվիլիի երգերի լավագույն տասնյակը»

Նոյեմբեր 03,2012 18:32

«Ինդիփենդենթ» թերթը 10 հատ երգ է ներկայացրել, որոնք ըստ հրապարկման հեղինակի Միխայիլ Սահակաշվիլի մասին են կամ ոգեշնչված են նրանով:

Առաջինը Գոգա Խաչիձեի «Միշա Մարգարիա» երգն է, որը թարգմանվում է՝ Միշան հրաշալի է: Երգը ձայնագրվել է 2007թ.: Երգում ասվում է «Մենք կբացենք Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դռները»: Հետագայում Խաչիձեն նշանակվել է բնապահպանության նախարար:

Երկրորդը վրացի ռեպեր Ուցնոբիի «Դեդա էնա» (մոր լեզուն) երգն է: Ուցնոբին 2008թ. նախագահի թեկնածու և ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչելիձեի եղբայրն է:

Երրորդը «Գամարջոբա Ապխազեթո շվենո» (Բարև Աբխազիա) երգն է: Երգում հանդես են գալիս խորհդային տարիներին մի շարք սիրված դերասաններ, փոփ աստղեր և երիտասարդներ, որոնք երգի տեսահոլովակում ճանապարհ են ընկնում դեպի Աբխազիա: Երգի կատարողներից է նաև Վախթանգ Կիկաբիձեն:

Չորրորդը Հարավային Օսեթիայի մասին «Կոկոյտի Ֆանդարաստ» (Ցտեսություն Կոկոյտի) երգն է: Էդուրարդ Կոկոյտին Հարավային Օսեթիայի նախկին նախագահն է: Թերթը գրում է, որ օսեթերեն ցտեսությունը ֆանդարաստուն է, սակայն երգի հեղինակները ֆանդարաստն են ընտրել, որ հայհոյանքի պես հնչի:

Հինգերորդը «We don’t wanna put in» երգն է: Երգի վերնագիրը բառախաղ է. թարգմանաբար նշանակում է մենք չենք ուզում մտցնել, բայց՝ մենք չենք ուզում Պուտինին: Ստեֆանի և 3G խմբի երգը գրվել էր Մոսկվայի Եվրոտեսիլի համար, սակայն այն այդպես էլ չհնչեց այնտեղ:

Վեցերորդը Անրի Ջոխաձեի «Բեդնիերի էրի» երգն է: Երգիչը ծաղրական տոնով հարցնում է «Հնարավոր է, որ աշխարհում մեր չափ երջանիկ երկիր լինի»: Տեսահոլովակը սկսվում է Զվիադ Գամսախուրդիայի ինքնասպանությունով:

Յոթերորդը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից թողարկված  «Ոստիկան երեխաները» երգն է, որի տեսահոլովակում երեխաներն են ներկայացվում որպես ոստիկաններ: Թերթը գրում է, որ այս տեսահոլովակով Սահակաշվիլիի կառավարությունը ինքն իր գովերգությունն է անում: Նաև նշված է, որ Վրաստանի ՆԳՆ-ի մեկ այլ երգ այնքան է սիրվել Հայաստանում, որ գրեթե նույնությամբ կատարում են հայերը:

Ութերորդը «Համակարգը պետք է ոչնչացվի» ռոք երգն է, որը թողարկվել է 2012թ. վրացական բանտային սկանդալի բացահայտումից երեք օր անց:

Իններորդը Բիձինա Իվանիշվիլի ալբինոս, ռեպեր որդու՝ Բերա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» երգն է, որը Իվանիշվիլի «Վրացական երազանք» կոալիցիայի հիմն է: Թերթը գրում է, որ Իվանիշվիլին իր որդու երաժշտական գործունեության համար միլիոնավոր դոլարներ է ծախսել և տեսահոլովակը նայելիս հարց է առաջնում՝ արդյոք այդ փողն արդյունավետ է ծախսվել:

Տասներորդը Չինաստանի զինված ուժերի տղամարդկանց երգչախմբի վրացական ժողովրդական «Սուլիկո» երգի կատարումն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930