Լրահոս
Օրվա լրահոսը

Ժորա Ջհանգիրյան. Այսօր չկան մասնավոր բուհեր, որովհետեւ պետականներ չեն մնացել

Նոյեմբեր 03,2012 15:47

Պետական և ոչ պետական բուհերի ձեռքբերումներից ու խնդիրներից այսօր «Երկու երես» ակումբում խոսեցին Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և Երևանի Գլաձոր համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը:

Մելիք-Բախշյանի խոսքով` Մանկավարժական համալսարանում խնդիրներ միշտ էլ կան. «Առաջնայինը որակի ապահովումն է: Այդ ուղղությամբ շատ ենք աշխատում եւ տարիների փորձը հաշվի առնելով` ձգտում ենք աշխատաշուկայի համար պատրաստել որակյալ մասնագետ: Իսկ որակի գնահատականը սպառողը պետք է տա: Եթե շրջանավարտները աշխատանք են գտնում, ուրեմն որակյալ են»: Պռոռեկտորը հավելեց, որ չափից ավել շրջանավարտներ ունենալը լավ կյանքի արդյունք չէ. «Պետական բուհերն այսպես ասած ուսանողների հաշվին են ապրում, քանի որ պետական ֆինանսավորումը բավարար չէ»:

Պարոն Մելիք Բաշխյանը նաեւ ասաց, որ Մանկավարժական համալսարանը գործունեության 99 տարվա ընթացքում  տվել է 110.000 շրջանավարտ, որոնց վաթսուն տոկոսն աշխատում է դպրոցներում. «Իրապես, բարձրագույն կրթության համակարգում մենք ունենք մանկավարժներ պատրաստելու փորձ»:

Ժորա Ջհանգիրյանն արձանագրեց, որ Գլաձորը գործում է արդեն 23 տարի, սակայն տվել է 22-ից ավել գիտության թեկնածու. «Մեր շրջանավարտները աշխատում են պետական բոլոր համակարգերում: Մենք չենք հովանավորվում պետության կողմից եւ եղածին հասել ենք մեր ուժերով: Այս տարի առաջին անգամ ստացել ենք պետակա դրամաշնորհ, բայց մյուս հարցերում պետական օժանդակություն չկա»:

Պարոն Ջհանգիրյանի խոսքով. «Այսօր չկան մասնավոր բուհեր, որովհետեւ չկան պետականներ: Բուհերը պետական էին Սովետական տարիներին, երբ պետությունը հոգում էր ուսման վճարը եւ ավարտելուց հետո աշխատանքի տեղավորում:  Իսկ պետական բուհերն այսօր շրջանավարտներին չեն նշանակում աշխատանքի, այդ պատճառով պետք չէ բուհերին մասնավոր կան պետական անվանել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930