Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյան. Երկրի ռեալ տնտեսական աճ կամ զարգացում չկա

Նոյեմբեր 03,2012 15:39

«Բյուջեն բավարար չէ եւ նկատելիորեն զիջում է նվազագույնին, որն անհրաժեշտ է գիտության զարգացման եւ գոյատեւման համար: Հայտնի փաստ եւ ճշմարտություն է, որը ամրագրված է անգամ հանրագիտարաններում՝ գիտության զարգացման համար նվազագույն շեմը ներքին արդյունքից արվող մասնահանումն է 1 %-ից ավելին: Դրանից պակաս մասնահանման պարագայում գիտությունը ապրում է հետընթաց: Հաջորդ տարի պետական բյուջեյով գիտությանն ուղղված ծախսերը կկազմեն 11մլդ 241.7 մլն դրամ: Նշված գումարը շոշափելի ներդրում  է , թե աչքակապոցի», –  թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ անդամ թղթակից Արթուր Իշխանյանը:

Նրա խոսքով սկզբունքնորեն ակնկալել գիտության զարգացում հնարավոր չէ: Պետք է լինել միշտ իրատեսական`  խնդիրը չի կայանում թվերի մեջ, խնդիրը նրանում չէ, որ շատ գումար հատկացվի, այլ նրանում է, որ գումարը համամասնորեն պետք է այնքան հատկացվի, որքան կարող է տալ բյուջեն.

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ մոտավորապես 20-30 տարին մեկ այս տարածաշրջանում լինում են ծանրագույն խժբժություններ, ավերածություններ եւ դրանց դիմանալու համար երկիրը պետք է լինի պատրաստ: Չենք կարող ուժեղանալ, եթե չուժեղանա գիտությունը: Գիտությունը հայտարարաված է գերակա ճյուղ, հայտարարված է գիտակցաբար, ազգերի այն մրցակցությունը որը թեւակոխել ենք 21-րդ դարում թելադրում է այնպիսի մարտահրավերներ, որոնց դիմանալ չենք կարող, եթե չզարգացնենք մեր գիտական ներուժը: Երկրի ռեալ տնտեսկաան աճ կամ զարգացում չկա»:

Արթուր Իշխանյանը կարծում է, որ հույսը պետք է կապել ամենամեծ ռեսուրսի ՝ գիտության հետ: «Մենք գենոցիդ ապրած ազգ ենք, պետք է ամեն ինչ տալ գիտությանը: Բանակի ծախսերից, սպորտից պետք է հանել գիտության զարգացման համար: Ամենուր, ամեն ինչից մասնահանում պետք է անել ի օգուտ երկրի համար գերակա ուղղության՝ գիտության համար: Անհրաժեշտ է գրավիչ դարձնել ոլորտը, այն պետք է դուրս գա առաջին պլան, գիտությունը ջահ է որը փոխանցվում է ձեռքից ձեռք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930