Հանրային դեմքերի մասին շաբաթվա նորությունները սկսում ենք մի շատ հաճելի լուրով՝ «Էլ Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը նոյեմբերի 1-ին մայր է դարձել. որդուն անվանել են Ալեքսանդր:
Թեև Սիրուշոն, ինչպես ինքն է ասում՝ շնչելու ժամանակ չունի, բայց այնուամենայնիվ հասցրել է վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել. «Երևի արդենք գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունը և կենտրոնացումը մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի և շարժման. բավականին բարդ աշխատանք և միևնույն ժամանակ` շատ հաճելի: Հուսով եմ` կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս…»:
«Երգչուհի Արմինկան իր պաշտոնական կայքն ունի՝ arminkamusic.com ու խոստացել է մշտապես թարմացնել այն: Շատերի կարծիքով՝ երգչուհու նախկին կայքի պես սա էլ չի թարմացվելու, ոմանք էլ արդեն ոգևորված հայտնել են, որ կայքի միջոցով սիրով իրենց հարցերը կուղղեն Արմինկային՝ հուսով, որ կպատասխանի: Ասում են՝ ի տարբերություն շատ երգիչ-երգչուհիների, Արմինկան չի պատրաստվում տոնակատարության վերածել կայքի շնորհանդեսը», – հայտնում է mamul.am-ը:
Խոսակցություններ էին պտտվում, թե դերասան Արման Նշանյանը պատրաստվում է մասնակցել «Եվրատեսիլ 2013»-ին՝ ներկայացնելով իր «Գնա» երգի անգլերեն տարբերակը: Այս հարցի շուրջ դերասանը խոսել է Bravo.am-ի հետ. «Ինձ նույնպես տարբեր տեղեկություններ են հասնում «Եվրատեսիլ»-ի մասին, այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Եթե լինի կոնկրետ առաջարկ կամ համագործակցություն, ես դա առաջինը ձեր կայքին կհայտնեմ», – ասել է դերասանը:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է ամուսնանալ: Մոսկվայի քաղաքապետի զարմիկը՝ Անտոն Սոբյանինը, տեղափոխվել է Մոսկվա՝ արտիստուհուն ավելի մոտ լինելու համար: Իսկ ամուսնության առաջարկ նա արել է հոկտեմբերի 29-ին:
«Ես հասկացել եմ, որ կյանքում շատ բան եմ բաց թողել», – համերգային վերջին տուրի ընթացքում ասել է Իրինա Ալեգրովան: Երգչուհին նաև կիսվել է ապագայի ծրագրերով ու խոստովանել, որ ցանկություն ունի զբաղվել տնային գործերով, ինչպես նաև ձկնորսութամբ:
Բեյոնսեն չի դադարում զարմացնել. այս անգամ նա հանրությանը ներկայացել է նորաձև ականջօղերով, որոնց վրա գրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգանունը:
Մադոննան իր 16-ամյա աղջկան՝ Լուրդեսին, ծննդյան առթիվ բնակարան է նվիրել ու ասել, որ իր աղջիկն արդեն մեծ է և կարող է ինքնուրույն կյանք վարել:
Տիգրանուհի Թասլակյան