Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դուլյան. «Մենք ձեզ ավելի շատ ենք սիրում, քան ինքներս մեզ»

Նոյեմբեր 03,2012 14:59

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է: Տոնը ընդունվել է Միխայել Գորբաչովի նախաձեռնությամբ: Սովորաբար այն նշում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը:

Տոնի մասին արդեն գիտեն ինչպես հայ կանայք, այնպեսլ էլ տղամարդիկ: Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը օրվա մասին իմացել է ֆեյսբուքի միջոցով: «Առավոտ երիտասարդականի» հարցին, թե արդյոք նշելու է օրը, նա պատասխանում է.«Նշելու եմ ձմռանը նախապատրաստվելով՝ պատուհանների արանքները սպունգ դնելով (կատակում է- հեղինակ): Տղամարդիկ շատ ավելի մեծ հաճույքով են նշում կանանց բազմաթիվ ու բազմատեսակ տոները, քանի որ մենք ձեզ ավելի շատ ենք սիրում, քան ինքներս մեզ»,-ասում է նա: Իսկ հարցին, թե ինչ նվեր կցանկանար ստանալ, Արմեն Դուլյանն ասում է. «120 հազար դոլար: Գումարը կդնեմ ցանկացած բանկում՝ առնվազն 10 տոկոսով տարեկան, ամսական կստացվի 1000 դոլար, դուրս կգամ աշխատանքից ու կլինեմ Free as a bird: Եթե մարդ ստիպված է աշխատել, ինչպես կարող է ազատ համարել իրեն…»,-ասում է նա:
Իսկ ինչպես են կանայք պատրաստվում. «Դեռ երեկ եմ իմացել տոնի մասին, ընկերուհիս է ասել: Արդեն տորթիկ եմ պատրաստում, հետո ինձ կարգի կբերեմ, ուզում եմ անակնկալ մատուցել, երբ ամուսինս աշխատանքիսց գա: Տոնի մասին նա չգիտի, հուսամ՝ չեն ասի,-ասում է 28-ամյա Սոֆյան ու հավելում,-ամուսինս միշտ բոլոր առիթներին ինձ նվերներ է նվիրում, միասին գնում ենք սրճարան, թատրոն: Իմ կողմից անքաղաքավարություն կլինի, եթե անտեսեմ օրը, առանց այն էլ տղամարդկանց տոներն այնքան էլ շատ չեն, ինչպես կանանց»:

«Առավոտ երիտասարդականը» ևս շնորհավորում է բոլոր տղամարդկանց՝ մաղթելով անսահման սեր և երջանկություն իրենց կանանց կողքին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930