Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է

Նոյեմբեր 03,2012 14:46

2012 թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ՝ հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը, հայտարարել էր իր պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու մասին:

Նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այդ անգամ ևս դատախազ Մանվել Գրիգորյանի կողմից պատշաճ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան դատական նիստին որպես մեղադրող հանդես գալու համար: Դատախազի կողմից դատարան է  ներկայացվել հանձնարարական՝ լիազորագրի փոխարեն:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930