Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ակոս» թերթի նախկին աշխատակից. Դինքի գործով դատավարությունը քաղաքականացված էր

Նոյեմբեր 03,2012 14:36

Այսօր «Երկու երես» ակումբում  Հրանտ Դինքի գործով վարած Թուրքիայի քաղաքականությունից խոսեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

«Հիմնադրման օրից ի վեր Թուրքիան երկու կերպ է ներկայանում` խորքային մի կառույցով եւ այն, ինչ մենք ենք այժմ տեսնում: Շատերը գիտեն, որ այդ պետությունը կառավարվում է ոչ թե իրական առաջնորդների, այլ այն կառույցի կողմից, որը տարիներ շարունակ խորքային կառավարում է իրականացնում եւ հանցավոր գործողություններ կատարում; Դրանք անպատիժ են մնում, որովհետեւ  կառույցը մտել է բոլոր ուժային մարմինների մեջ եւ դատավարություններ է անցկացնում մի շարք մարդկանց դեմ»,- ասաց Լոքմագյոզյանը` հավելելով, որ ոչ լեգալ կառույցի գործունեությունը չի կարելի միանշանակ ազգայնական համարել:

Բանախոսը հայտնեց, որ մինչ Հրանտ Դինքի մահը սպանության մասնակիցների կողմից նշվել էր, որ սպանությունը դեռեւս 2005թ-ին պետք է կատարվեր. «Ծրագիրն այլ խնդիր է, իրականացումը` այլ: Հավանական է, որ ինչ-որ մարդիկ նախապես էին մտածել վերացնել Դինքին, բայց հաշվի առնենք, որ նրա պես հանրաճանաչ դարձած մարդուն սպանելը այնքան էլ հեշտ գործ չէ: Ցավալի է, որ մինչ սպանությունը մենք չէինք ճանաչում Դինքին, մինչդեռ թուրքերին նա բավական հայտնի էր»:

Լոքմագյոզյանի խոսքով` Թուրքիայում նմանատիպ գործերի դատավարությունները որոշակիորեն քաղաքականացված են. «Այն հանգամանքը, որ Դինքի սպանության իրական կազմակերպիչները եւ պատվիրատուները չեն բացահայտվել, ցույց է տալիս, որ դատարանն այնքան էլ ազատ չէ իր գործունեության մեջ: Զավեշտ էր հատկապես այն, որ որոշում կայացնելուց հետո դատավորն ասաց, որ այն չի բավարարում նույնիսկ իրեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930